Ջեյմի Պետրոնե-Քոդրինգտոնն իրեն մեղավոր է ճանաչել Եյլի համալսարանի բժշկագիտության դպրոցից խարդախությամբ 40 մլն դոլարի հափշտակության մեջ, տեղեկացնում է yaledailynews.com-ը։
Եյլի բժշկագիտոււթյան դպրոցի արդեն նախկին ֆինանսական ու վարչական տնօրենուհի Պետրոնե-Քոդրինգտոնը, որը ձերբակալվել է 2021-ի սեպտեմբերի 3-ին, 1 մլն դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել՝ մինչեւ դատավճռի կայացումը։
Նա խոստովանել է, որ 10 տարվա ընթացքում համակարգչային սարքավորումներ ու ծրագրեր է գնել՝ իբր դպրոցի կարիքների համար, բայց դրանց մի մասը վերավաճառել է՝ դպրոցին պատճառելով 40 504 200, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը՝ 6 416 618 դոլարի վնաս։
Հանցավոր եկամուտը նախկին տնօրենը ծախսել է թանկարժեք ավտոմեքենաների (Mercedes-Benz G550, Land Rover Range Rover Sv Autobiography, Cadillac Escalade Premium եւ այլն), անշարժ գույքի, ճանապարհորդությունների վրա։
Դատավճիռը կհրապարակվի 2022-ի հունիսի 29-ին։