ԳլխավորԼուր

Ադրբեջանցիները մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, իրավիճակը մնում է լարված

Փառուխ գյուղը Քարագլուխ բարձունքից

Մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված:

Տեղեկությունը հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Արցախի Հանրապետության իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ և դիվանագիտական տարբեր միջոցներով շարունակում են հետևողական աշխատանքները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն և ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը:

Արցախի զինված ուժերը զուգահեռաբար իրականացնում են իրենց գործառույթները՝ շարունակաբար բարելավելով Հանրապետության պաշտպանական ամրություններն ու մեխանիզմները:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին ադրբեջանցիները մտել են Փառուխ գյուղ ու փորձել առաջ շարժվել։ Հայկական կողմից կա 3 զոհ15 վիրավոր։

Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ ադրբեջանցիները Փառուխից դուրս են եկել ու այնտեղ ռուս խաղաղապահներն են տեղակայվել։