ԳլխավորԼուր

Ձյուն եւ մառախուղ` Հայաստանի ճանապարհներին

Ձմեռային ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ  Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:

Անվաշղթաների կիրառման դեպքում Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (ձյուն) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի, Կոտայքի մարզերում, Արարատի մարզի Երասխ, Տիգրանաշեն գյուղերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Վայոց ձորի մարզի Վայք քաղաքներում մառախուղ է: