ԳլխավորԼուր

Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ազատ են արձակվել. ՔԿ

Քննչական կոմիտե

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ երեկ ձերբակալված Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ազատ են արձակվել՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Նախօրեին տեղեկացվել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ Ց․Ա․-ն և 32-ամյա բնակիչ Դ․Ս․-ն։

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրանք ազատ են արձակվում ձերբակալումից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Այս պահի դրությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՊՀ-ից բերման են ենթարկվել Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն ու լրագրող, ԵՊՀ նախկին դասախոս Դավիթ Սարգսյանը։