2021 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 340 քրեական գործ, որից`
4-ը քննվել է սպանության, 1-ը` մոր կողմից նորածին երեխայի սպանության, 8-ը՝ անզգուշությամբ մահ պատճառելու, 4-ը՝ ինքնասպանության հասցնելու, 7-ը՝ երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգի կամ շահագործման, 4-ը՝ բռնաբարության, 10-ը՝ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, 35-ը՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, 25-ը՝ անառակաբարո գործողությունների, 3-ը՝ ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելու, 25-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 4-ը՝ երեխայի վաճառքի ու այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
340 քրեական գործից 90-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 101 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան:
Վերը նշված քրեական գործերով 182 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից 2-ը եղել են 14-16 տարեկան, 11-ը՝ 16-18 տարեկան, 96-ը՝ 18-35 տարեկան, 73-ը՝ 35 տարեկանից բարձր: Նրանցից 19-ն ունեցել է բարձրագույն, 142-ը՝ միջնակարգ, 11-ը՝ միջին մասնագիտական, 10-ը՝ տարրական կրթություն: 13 մեղադրյալ նախկինում եղել են դատապարտված:
Ըստ կարգավիճակի` 182 մեղադրյալից 73-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամները, իսկ 8-ը` մանկավարժ կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակից:
Նշված 340 քրեական գործով 357 անձ ճանաչվել է որպես տուժող, որից 200-ը՝ մինչև 12 տարեկան, 48-ը՝ 12-14 տարեկան, 72-ը՝ 14-16 տարեկան, 37-ը՝ 16-18 տարեկան: