ԳլխավորԼուր

Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար

Ժաննա Անդրեասյան

Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»,-նշված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ երեկ ազատման դիմում էր ներկայացրել Վահրամ Դումանյանը, իսկ Ժաննա Անդրեասյանն ազատվել էր ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից։