ԳլխավորԼուր

Ծաղկաձորում 14-ամյա տղան դահուկ վարելիս ընկել եւ մահացել է. «Հրապարակ»

Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Ծաղկաձորում, հայտնում է «Հրապարակը»: 14-ամյա տղան դահուկ վարելիս ընկել եւ մահացել է: Դեպքի մասին մանրամասներ ճոպանուղուց չեն հայտնել, միայն ասել են, որ դեպքի հետ կապված քննարկում են անում, ավելի ուշ մանրամասներ կհայտնեն:

Ծաղկաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը պարբերականի հետ զրույցում ասել է, որ դահուկներով սահելիս տղան գլխիվայր ընկել եւ մահացել է. «Հագին եղել է պաշտպանիչ գլխարկ, հագուստ դահուկ քշելու համար, ցավոք, այնպես է ընկել, որ գլուխը վնասել է, եւ տղայի կյանքը փրկել չի հաջողվել»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։