ԳլխավորԼուր

Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալ է նվաճել Շվեյցարիայում

Գլեբ Մոսեսով

Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալ է նվաճել Շվեյցարիայի Պոնտրեսինա քաղաքում կայացած միջազգային մրցաշարի ոլորավայրէջք մրցաձևում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Մոսեսովը 1:26.08 արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղն ու արծաթե մեդալ նվաճել՝ ընդամենը 0.87 վայրկյան զիջելով Շվեյցարիան ներկայացնող մարզիկին։

Մրցաշարին մասնակցել են 12 պետությունների 110 մարզիկներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում առաջին անգամ անցկացված Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնության լեռնադահուկային սպորտ մարզաձևում Հայաստանի համալսարանական թիմը զբաղեցրել էր երրորդ հորիզոնականն ու թիմային պայքարում դարձել բրոնզե մեդալակիր:

Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են եղել Գլեբ Մոսեսովը և Ժիրայր Առաքելյանը: Առաջնության շրջանակում Հայաստանի թիմի նորեկ Գլեբ Մոսեսովը դարձյալ արծաթե մեդալ էր նվաճել ոլորավայրէջք ձևում:

Մինչ այդ Մոսեսովը միջազգային վարկանիշային մրցաշարի էր մասնակցել Ավստրիայի Լեոգանգ քաղաքում և երկու ոսկե մեդալ նվաճել՝ առաջ անցնելով 15 պետությունների շուրջ 90 մասնակիցներից։