ԳլխավորԼուր

Միլան-2026. Հայաստանի օլիմպիականների ելույթների ժամանակացույցը

Դահուկորդ Միլանի ձմեռային օլիմպիական խաղերում

Փետրվարի 6-ին Միլանի «Սան Սիրո» ստադիոնում  տեղի է ունեցել 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականը ունի 5 ներկայացուցիչ՝ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, գեղասահքի Կարինա Ակոպովա — Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը:

Ներկայացնում ենք Միլան եւ Կորտինա դ’Ամպեցո- 2026-ում  հայ օլիմպիականների մրցումային օրերն ու ժամանակացույցը:

Փետրվարի 7-ին դահուկավազքի կանանց պայքարում հանդես է եկել Կատյա Գալստյանը՝ 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), փետրվարի 8-ին դահուկավազքի տղամարդկանց պայքարում այս րոպեներին ուժերն է չափում Միքայել Միքայելյանը (20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ))։

Փետրվարի 12

16:00- Կատյա Գալստյան, դահուկավազք (10 կմ ինտերվալ (ազատ ոճ))

Փետրվարի 13

14:45- Միքայել Միքայելյան, դահուկավազք (10 կմ ինտերվալ (ազատ ոճ))

Փետրվարի 14

13:00- Հարություն Հարությունյան, լեռնադահուկ (հսկա ոլորավայրէջք)

Փետրվարի 15

22:45- Կարինա Ակոպովա — Նիկիտա Ռախմանին, գեղասահք (կարճ ծրագիր)

Փետրվարի 16

13:00- Հարություն Հարությունյան, լեռնադահուկ (ոլորավայրէջք)

23:00- Կարինա Ակոպովա — Նիկիտա Ռախմանին, գեղասահք (ազատ ծրագիր)

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews