«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» (այսուհետ՝ ԲՊՀ) հիմնադրամը, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, սահմանում է 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դասընթացների կազմակերպման ձևերը, ժամանակացույցը, դասաժամերի տևողությունը, ինչպես նաև համալսարան մուտք գործելու և համալսարանից դուրս գալու հստակ ընթացակարգերը։
Բակալավրիատ
1-ին կուրս
1. 1-ին կուրսի ուսանողների դասերը կսկսվեն սեպտեմբերի 1-ից:
2. Սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ 1-ին կուրսի ուսանողների բոլոր դասընթացները կանցկացվեն համալսարանում:
3. Սեպտեմբերի 15-ից հետո տեսական դասընթացները կկազմակերպվեն առցանց։
4. Մասսայական կուտակումներից խուսափելու նպատակով համալսարանի ֆակուլտետներում դասերը կկազմակերպվեն երկու հերթով:
• Դասերը 1-ին հերթ կլինեն հետևյալ ֆակուլտետներում
• Ռուսաց և օտար լեզուների (ՌՕԼ)
• Թարգմանության և միջմշակութային հաղորդակցության (ԹՄՀ)
• Կրթության և մասնագիտական մանկավարժության (ԿՄՄ)
• Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դասերը կլինեն 2-րդ հերթ:
5. Սեպտեմբերի 1-15-ը յուրաքանչյուր դասի տևողությունը սահմանվում է 70 րոպե:
Ամբողջությամբ՝ այստեղ։
Comment here
You must be logged in to post a comment.