6-րդ դասարանցի Մոնթեն իր յութուբյան ալիքում վիդեո է տեղադրել, թե ինչպես է հեռախոսի հենակ նախագծում ու տպում 3D տպիչով, ֆեյսբուքյան էջում գրել է Սմբատ Գոգյանը։
«Ինձ ամենաշատը ոչ թե վերջնական արդյունքը տպավորեց, այլ ճանապարհը։ Առաջին տարբերակը սարքելուց հետո պարզվեց, որ պառկած վիճակում օգտագործելը հարմար չէ։ Ու այստեղ սկսվեց ամենակարևոր մասը․ Montheh Aghanyan-ը չասաց՝ «չստացվեց», այլ նորը սարքեց՝ ավելի հարմար։ Վերանայեց, փոփոխեց ու սարքեց նոր տարբերակ։
Իրական աշխարհում սովորելը հենց սա է։ Ոչ թե միայն ճիշտ պատասխան գտնելը, այլ փորձելը, սխալվելը, վերլուծելը ու ավելի լավ լուծում գտնելը։ Դասագրքային գիտելիքը շատ կարևոր է, բայց այն ուժ է ստանում, երբ միանում է ստեղծելու կարողությանը, հետաքրքրասիրությանը և նախաձեռնողականությանը։
Կրթության իմաստը ոչ միայն երեխաների իմանալն է, այլ նաև կարողանալը․ կարողանան հարցեր տալ, փորձարկել, ստեղծել ու իրենց մտքերը իրական առարկաների վերածել,-գրել է Գոգյանը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

