ԳլխավորԼուր

23-ամյա երիտասարդը նետվել է Կիևյան կամրջից

Երեւանի Կիևյան կամուրջը

Այսօր ժամը 18։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Մաշտոցի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 23-ամյա Արտյոմ Վ-ն էր։  Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժկական փորձաքննություն։