ԳլխավորԼուր

Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին ժամկետ է տրվել

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի մամուլի ասուլիսը

Միջին մասնագիտական կրթություն ունեցող ավելի քան 1300 ուսուցիչներ կկարողանան դպրոցում աշխատել մինչև օգոստոսի 10–ը, ապա, եթե չմասնակցեն կամավոր ատեստավորման գործընթացին, կզրկվեն աշխատանքից։ Տեղեկությունը հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

Նրա խոսքով` ուսուցիչների կամավոր ատեստավորման համար արդեն իսկ հայտերը բացված են, և մինչև հուլիսի 15–ը ուսուցիչները կարող են հայտագրվել։

Այս տարի կամավոր ատեստավորման գործընթացին կարող են մասնակցել բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները։