ԳլխավորԼուրՇոուբիզնես

«Եվրատեսիլ 2025». Պարգը անցավ եզրափակիչ

«Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Պարգը երկրորդ կիսաեզրափակիչում իր «Survivor» երգով ելույթ ունեցավ 5-րդ համարի ներքո ու դուրս եկավ եզրափակիչ։

Նշենք, որ այս տարի մրցույթն անցկացվում է Շվեյցարիայի Բազել քաղաքում, մասնակցում է 37 երկիր։

Երկրորդ կիսաեզրափակիչին մասնակցող 16 երկրներից հաջորդ փուլ անցան Հայաստանը, Իսրայելը, Լիտվան, Լատվիան, Դանիան, Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Մալթան ու Հունաստանը։

Առաջին կիսաեզրափակիչը մայիսի 13-ին հաղթահարել էին Նորվեգիան, Ալբանիան, Շվեդիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Սան Մարինոն, Էստոնիան, Պորտուգալիան և Ուկրաինան:

Պարգը (Պարգև Վարդանյան) ծնունդով երևանցի է, մեծացել Է Վոլգոգրադում, ուր նրա ընտանիքը մեկնել և բնակություն է հաստատել տարիներ առաջ: 28 տարեկան է։ Ավարտել է Վոլգոգրադի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, եղել է The Edge Chronicles խմբի հիմնադիրներից։

2017-2019 թվականներին խումբը շրջագայել է Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Ուկրաինայի հարթակներում։ 2022 թվականին Պարգը վերադարձել է Հայաստան, հայտնի է Ռոզա Լինի երգերի քավերներով, համագործակցում է Brunette-ի հետ։ 2024 թվականին առաջադրվել է Armenian Music Video Award-ի «Araj»երգի համար։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews