ԳլխավորԼուր

Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից կօգտվենք կամ 100 դրամանոցով, կամ QR կոդի միջոցով. այլ տարբերակներ չեն լինելու

Գերմանական ՄԱՆ ավտոբուսներ

Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բերեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Նպատակը նախևառաջ հնարավոր ստվերային շրջանառությունը կանխելն է, այդպիսով՝ վարորդներին իրենց հիմնական գործից չշեղելը, ինչպես նաև հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին անցում կատարելուն նախապատրաստվելը։

Ըստ այդմ՝ վարորդները ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանրը չեն վերադարձնելու»,-գրել է նա։