ԳլխավորԼուր

ԲՊՀ-ն «Լավագույն ուսանող» է ընտրում

Բրյուսովի անվ. պետական համալսարան

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հայտարարում է «Լավագույն ուսանող» ամենամյա մրցույթի մեկնարկի մասին։

Մրցույթին իրենց թեկնածությունները կարող են առաջադրել այն ուսանողները, ովքեր ունեն բարձր առաջադիմություն (3,6 և ավելի բարձր ՄՈԳ) և ներքոհիշյալ ձեռքբերումները՝

1) ներգրավվածություն հետազոտական աշխատանքներում,

2) մասնակցություն ներհամալսարանական հասարակական կյանքին,

3) արտահամալսարանական ակտիվություն մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում:

Մրցույթին մասնակցելու համար իր թեկնածությունները առաջադրող ուսանողը մինչև ս.թ. մայիսի 10-ը ԲՊՀ-ի ընդհանուր բաժին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում-հիմնավորում,

2) պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների կողմից տրված բնութագիր (առավելագույնը երկու բնութագիր),

3) ուսանողական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից տրված բնութագիր,

4) տպագրված գիտական աշխատանքների պատճենները կամ դրանք հավաստող փաստաթղթեր (եթե այդպիսիք կան),

5) ներհամալսարանական և (կամ) արտահամալսարանական ակտիվությունը հավաստող փաստաթղթեր

6) ուսանողի ձեռքբերումները հաստատող այլ փաստաթղթեր և նյութեր:

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի լավագույն ուսանող ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման և անցկացման կանոնակարգին» կարելի է ծանոթանալ համալսարանի կայքէջում:

Comment here