ԳլխավորԼուրՀայաստանս

Թևանյանը հաղթեց ադրբեջանցուն, Հարությունյանը` բուլղարին. երկու ոսկե մեդալ՝ Բուդապեշտից

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի երկու անդամները հաղթեցին Բուդապեշտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

57 կգ քաշային կարգի եզրափակիչում Արսեն Հարությունյանը գերազանցեց  բուլղարացի Գերոգի Վանգելովին 8:3 հաշվով: Հարությունյանը նախօրեին հաղթելով կիսաեզրափակիչում ապահովել էր Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

65 կգ քաշային կարգի եզրափակիչում Վազգեն Թևանյանը եզրափակիչում հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Հաջի Ալիևին` 9:0:

Մինչ այս ըմբշամարտում Հայաստանն ուներ երկու ուղեգիր` Տոկիոյի Օլիմպիական խաղերին պետք է մասնակցեն հունահռոմեական ոճի ըմբիշ ՕԽ չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:

Հիշեցնենք, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Comment here