Դպրոցական տարիները մեր կյանքի ամենահիշարժաններից են։ Ուզենք թե չուզենք՝ դպրոցում սովորելը պարտադիր գործընթաց է, որի միջով պետք է անցնեն բոլորը: Գուցե իմանալով, թե ինչպիսին են դպրոցները աշխարհի տարբեր երկրներում, դուք կսկսեք ավելի շատ գնահատել այն, ինչ ունեք, կամ, ընդհակառակը, երազում եք բոլորովին այլ դպրոց մտնել: Ահա մի քանի հետաքրքիր փաստ կրթության և դպրոցների մասին։
Անգլիայի Քենթերբերիի թագավորական դպրոցը աշխարհի ամենահին դպրոցն է։ Այն հիմնադրվել է մ. թ. 597 թվականին, սակայն այսօր հագեցած է որակյալ սարքավորումներով և առաջարկում է ժամանակակից կրթություն:
Հոլանդիայում բոլոր երեխաները դպրոց են գնում իրենց 4-րդ տարեդարձի կապակցությամբ, ուստի դասարանում միշտ նոր աշակերտներ են լինում:
Ֆրանսիայում ուտելը համարվում է ուսումնական գործընթացի մի մասը։ Երեխաները ոչ միայն ուսումնասիրում են տարբեր սննդամթերքներն ու դրանց ստացման եղանակը, (շատերը դպրոցում են աճեցվում), այլև սեղանից օգտվելու վարվելակարգը:
Հարավային Կորեայի աշակերտները դասերից հետո մնում են ու օգնում են մաքրել դասարանը: Ոչ ոք չի հեռանում դպրոցից դասերն ավարտվելուց անմիջապես հետո։
Աշխարհի ամենաթանկ դպրոցը Մեծ Բրիտանիայում է։ Տիկնանց ու պարոնների միջազգային դպրոցում սովորելն արժե ամսական 80 հազար դոլար: Զարմանալի չէ, որ այս հաստատությունում երեխաները գերազանց են սովորում և լավագույն արդյունքներն են ցույց տալ բոլոր առարկաներից:
Բանգլադեշում կան ավելի քան 100 դպրոցներ, որոնք նավերի վրա են: Յուրաքանչյուրն ունի ինտերնետ հասանելիություն, գրադարան, դպրոցը սնուցվում է արևային մարտկոցներով։ Պատճառը երկրում հաճախակի ջրհեղեղներն են։
Կոլումբիայի հեռավոր շրջաններում երեխաները դպրոց են հասնում ճոպանուղով։ Պողպատե լարերը տրանսպորտի միակ եղանակն են նրանց համար, ովքեր ապրում են Կոլումբիայի հեռավոր Լոս Պինոս գյուղում: Փոքր երեխաներին թույլ չեն տալիս ինքնուրույն օգտվել դրանցից, այլ միայն մեծահասակների ուղեկցությամբ։
Գերմանիայի դպրոցներից մեկը հսկայական սպիտակ կատվի տեսք ունիով՝ բեղերի և կլոր, աչքի տեսքով պատուհանների հետ միասին:
Չիլիում ամառային արձակուրդները տևում են դեկտեմբերի կեսերից մինչև մարտի վերջ:
Ճապոնիայում երեխաները, հավանաբար, ամենաինքնուրույն են աշխարհում: Նրանք իրենք են հասնում դպրոց, իրենք են մաքրում իրենց դասասենյակները և ճաշի սեղան գցում։ Դպրոցները հավաքարարներ կամ ճաշարաններ չունեն:
Չինաստանում սովորողներն աշխարհում ամենաշատ տնային հանձնիարարություններն են ստանում։ Միջին հաշվով, դեռահասները շաբաթական մոտ 14 ժամ են ծախսում տնային առաջադրանքների վրա:
Ֆրանսիան ունի ամենակարճ ուսումնական տարին, որը տևում է օգոստոսից հունիս և ամենաերկար ուսումնական օրը: Ֆրանսիայում երեխաները դպրոց են հաճախում շաբաթական 4 անգամ։ Մոտավորապես ժամը 2-ին տանում են ճաշի։ Ուսումնական օրը սկսվում է 8:30-ին և ավարտվում 16: 30-ին:
Տիբեթի Փհումաչանգթանգ քաղաքում գտնվող տարրական դպրոցը համարվում է աշխարհի ամենաբարձր դպրոցը: Այն ծովի մակարդակից 5373 մետր բարձրության վրա է, իսկ դա 200 մետր բարձր է Էվերեստի բազային ճամբարից՝ երկրի ամենաբարձր գագաթից:
Ֆիլիպինների դպրոցներից մեկը պատրաստված է վերամշակված 9000 շշերից։
Ամենամեծ դպրոցը Հնդկաստանի Լաքնաու քաղաքում գտնվող Մոնտեսորիի դպրոցն է: Ամեն օր ավելի քան 32,000 աշակերտ է հաճախում դպրոց: Այն ունի ավելի քան 1000 լսարան, 3700 համակարգիչ:
2014 թվականին Իտալիայի Թուրին քաղաքն ուներ աշխարհի ամենափոքր տարրական դպրոցը ՝ բաղկացած մեկ աշակերտից և մեկ ուսուցչից։
Թրգմ. Usanogh.am-ի