Ուսանողների միջազգային օրը (International Student’s Day) կամ ուսանողների միջազգային համերաշխության օրն է։ Ամենամյա այս տոնը նշվում է նոյեմբերի 17-ին։
Հայաստանում Ուսանողների և երիտասարդների օր նշվում է նաեւ մայիսի 16-ը։
Հիշեցնենք, որ 2022-23 ուստարում Հայաստանում կար 71 732 ուսանող (49 593 ուսանող կրթություն է ստացել առկա, 22 139-ը՝ հեռակա եղանակով)։
2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ագրեսիայից հետո Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել արցախցի շուրջ 4600 ուսանող։
Լուսանկարում՝ արցախցի ուսանողները Պատարայի ճամբարում