ԳլխավորԼուր

Շնորհավոր ընտանիքի միջազգային օրը. Արման Թաթոյան

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ։

«Ընտանիքն առողջ և համերաշխ հասարակության հիմքն է։

Մարդու ներդաշնակության և երջանկության գրավական է այն ընտանիքը, որտեղ կա արժանապատվության ու իրավունքների նկատմամբ փոխադարձ հարգանք։

Պետք է անել ամեն ինչ, որպեսզի երեխան մեծանա ընտանիքում, ընտանիքում վայելի անհոգ մանկությունը և ստանա լիարժեք դաստիարակություն»,-նշված է ՄԻՊ ֆեյսբուքյան էջում։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնել։ Ներկայումս Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում։

2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր:

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պատգամավորները պայմանավորեցին նրանով, որ ընտանիքը, լինելով հասարակության բնական և հիմնական բջիջը, Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո:

Comment here