ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Հայաստանում ֆրանսիական համալսարանը 10 անվճար տեղ է հատկացնում բուժաշխատողների երեխաներին

Ֆրանսիական համալսարան, UFAR

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) ողջունում է բուժաշխատողներին ուղղված Հայ-ռուսական համալսարանի սոցիալական պատասխանատվության գեղեցիկ նախաձեռնությունը և COVID-19 համավարակի դեմ պայքարող բուժաշխատողների երեխաներին հատկացնում է լրացուցիչ 10 անվճար տեղ բուհում սովորելու համար տեղեկանում ենք համալսարանի կայքից։

«Հայաստանում ֆրանսիական համալսարանը կարևորում է քաղաքացիական պատասխանատվության այս գործողությունը՝ ուղղված բուժաշխատողներին, ովքեր պայքարում են վիրուսի դեմ և շարունակում քաջաբար ու անդադար աշխատել մեր կյանքերը փրկելու համար։

Այս առաջարկից օգտվել ցանկացող դիմորդները պետք է մասնակցեն ընդունելության մրցույթին մյուս դիմորդների հետ միևնույն պայմաններում։

Ընդունվելու համար բավարար գնահատականներ ստանալու դեպքում բուժաշխատողների երեխաներ հանդիսացող 10 լավագույն դիմորդները կկարողանան անվճար սովորել ՀՖՀՀ-ի առաջին կուրսում։

Նախաձեռնությունից օգտվելու ընթացակարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասանելի կլինեն շուտով»։

Comment here