ԳլխավորԼուր

Հայաստանում ֆրանսիական համալսարանը իրականացնում է դրամահավաք՝ ի աջակցություն զինվորների

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսխորհուրդը տեղեկացնում է.

«Այսօրվանից սկսած 2 օր (սեպ․ 28, 29) համալսարանում (գրադարանում ու Café des étudiants-ում) տեղի է ունենալու դրամահավաք ի աջակցություն մեր զինվոր եղբայրների։

Հավաքված գումարով ձեռք են բերվելու առաջին անհրաժեշտության ապրանքներ, ծխախոտ, որոնք ուղարկվելու են առաջնագիծ։

Եվս մեկ հայտարարություն. ողջ շաբաթվա ընթացքում ուսանողական սրճարանի շահույթի 10 տոկոսը կփոխանցվի այդ դրամահավաքին: Կարող եք նաև փոխանցել էլեկտրոնային դրամապանակների (EasyWallet, TelCell) միջոցով հետևյալ համարին` 099300677:

Ինչպես նաև հավաքվում են Արցախից եկած երեխաների համար հագուստներ:

Փառք հայոց բանակին, խաղաղություն դիրքերում և մեր երկրում»:

Comment here