Այս դժվարին օրերին, երբ հայ ժողովուրդը կրում է պատերազմի և համավարակի աղետալի հետևանքները, հայ ընտանիքներին աջակցությունը Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) առաջնահերթություններից մեկն է, նշված է բուհի ֆեյսբուքյան էջում։
«2020-2021 ուստարվա սկզբին մենք մեկնարկեցինք աջակցության ծրագիր այն ուսանողների համար, ում ծնողները ներգրավված են COVID-19 համավարակի դեմ պայքարում տարբեր բժշկական հաստատություններում։
Այսպիսով, Հայաստանում ֆրանսիական համալսարանի 8 ուսանող, ովքեր հանդիսանում են COVID-19 համավարակի դեմ պայքարում ներգրավված բուժաշխատողների երեխաներ, հնարավորություն ստացան անվճար մեկ տարի ուսանելու ՀՖՀՀ-ում։
Կարևորում ենք քաղաքացիական պատասխանատվության այս գործողությունը՝ ուղղված բուժաշխատողներին, ովքեր պայքարում են վիրուսի դեմ և շարունակում քաջաբար ու անդադար աշխատել մեր կյանքերը փրկելու համար։
Այսօր ՀՖՀՀ ռեկտոր պրոֆ․ Բերտրան Վենարը պաշտոնապես հանձնեց կրթաթոշակները այս բացառիկ նախաձեռնության շահառու 8 ուսանողներին»,-նշված է գրառման մեջ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։