Հայաստանում Ֆրանսիական համալսարանը սկսում է «Աքսելերատոր 28» ծրագիրը՝ նպատակ ունենալով օժանդակել բիզնեսի ստեղծմանը, Հայաստանում ձեռնարկատիրության խթանմանը, դրանով իսկ նպաստելով՝
• Հայաստանում տնտեսական արժեքի ստեղծմանը,
• Հայաստանի մարզերում տնտեսության զարգացմանը,
• Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը,
• Գլոբալիզացված աշխարհում նրանց գործունեության միջազգայնացմանը,
• Բիզնեսի ստեղծման գործում կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց դերի բարձրացմանը
«Ի՞նչ է ՀՖՀՀ «Աքսելերատոր 28» ծրագիրը: Վայր, որը պետք է լինի Հայաստանում ձեռնարկատիրական մշակույթի զարգացմանը նպաստող կենտրոն: Ինչի՞ կարիք ունի Հայաստանը հիմա՝ նոր նախագծերի, նոր տնտեսական խթանի: Մենք պատրաստվում ենք բավարարել այդ կարիքը՝ աջակցելով ձեռնարկություններին ստեղծման, զարգացման, վերականգնման և միջազգայնացման հարցում»,– ՀՖՀՀ ռեկտոր Բերտրան Վենար:
Եթե ունեք նորարարական բիզնես գաղափար և մոտիվացիա վերջինս կյանքի կոչելու համար, ապա դիմեք «Աքսելերատոր 28» ծրագրին մինչև ս.թ. սեպտեմբերի 22-ը հետևյալ հղումով։
Ավելի մանրամասն ծանոթանալու համար, տես ծրագրի նկարագիրը և տեղեկատվական թերթիկները՝ անգլերեն և հայերեն:
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ՝ գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեին acc28@ufar.am
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։