ԳլխավորԼուր

Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրեն Մարինա Մալախյանն ազատ է արձակվել

Դատական նիստ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը՝ կից հրապարակելով դատարանի որոշումը, ըստ որի պետք է անհապաղ ազատ արձակել  Մարինա Մալախյանին:

Դատարանը միաժամանակ բավարարել է Լիպարիտ Սիմոնյանի բողոքը եւ ոչ իրավաչափ է ճանաչել դպրոցի տնօրենին ձերբակալելու որոշումը։

Ավելի վաղ, «Փաստերի ստուգման հարթակ» համացանցային լրատվական կայքում 02.09.2021 թ. հրապարակվել էր «Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երեւանի 122 դպրոցում» վերտառությամբ հոդված:

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի կողմից նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից աշխատանքի ընդունելու համար ենթադրյալ կաշառք վերցնելու և այժմ էլ վարձատրության մի մասը պահանջելու վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված նյութն ու ձայնագրությունը ուղարկել է ՀՀ ոստիկանություն: Քննչական կոմիտեն Մալխասյանին մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ կետի 3-րդ մասով` խոշոր չափերի կաշառք ստանալու հատկանիշներով:

Comment here