ԳլխավորԼուր

Նորակերտում գայլերը 137 ոչխար են հոշոտել

Մայիսի 15-ին ժամը 07։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում գայլերը հոշոտել են ոչխարների հոտը․ կազմված հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների ներկայությունը, տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ գայլերը ներխուժել են Նորակերտ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմ և հոշոտել կենդանիներին․ սատկել է 122 ոչխար, վիրավորվել՝ 15-ը։

Դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Շրջակա միջավայրի նախարարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներին։

Comment here