Հայ-Ռուսական համալսարանը որոշում է կայացրել COVID-19 համավարակի դեմ պայքարող բուժաշխատողների երեխաներին համալսարանի հաշվին հատկացնել 10 տեղ՝ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության համար՝ դիմորդի ընտրած ուղղությունով։ Այս մասին տեղեկացնում են ՀՌՀ մամուլի ծառայությունից։
«Ընդունելության մրցույթը վերոնշյալ տեղերի համար կիրականացվի առանձին ընթացակարգով։
Խորին երախտագիտությամբ՝ մեր երախտավոր բժիշկների և բուժաշխատողների հանդեպ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։