ԳլխավորԼուր

«Դասարան+ դասական» ծրագիրը ներկայացվելու է առցանց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ մարտի 27-ից մայիսի 22-ը կազմակերպվելու է «Դասարան + դասական» մշակութային կրթական առցանց ծրագիրը։

Առցանց հասանելիություն ունեցող ծրագրի նպատակն է դպրոցականներին, ուսանողներին, ինչպես նաև արվեստասեր հանրությանը ծանոթացնել համաշխարհային և հայ թատրոնի պատմությանը, ներկայացնել սիրելի դերասաններին և մշակութային գործիչներին։

Ծրագիրը բաղկացած է «Թատերագիտակ», «Զրույց հայտնիների հետ», «Ներկայացում առցանցում» և «Հետնաբեմ» բաժիններից, որոնք նախապես հայտարարված հրապարակումների ցանկին համապատասխան կներկայացվեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

Ծրագրի մեկնարկը կհայտարարեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը մարտի 27-ին, ժ․19:00-ին Dasaran․Dasakan / Դասարան․Դասական ֆեյսբուքյան էջում։

Comment here