ԳլխավորԼուր

Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն

Շախմատիստ Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Արմենը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և մեկ ու կես միավորով առաջ անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։

Իսկ Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն:

Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ Մանվելն ավելի վաղ դարձել էր Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ Վաչե Հովակիմյանը՝Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Մանվել Առաքելյան