ԳլխավորԼուր

Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն

Վաչե Հովակիմյան

Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և մեկ միավորով առաջ անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։

Մանվել Առաքելյանն էլ դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր։

Շախմատի 8-18 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում օգոստոսի 4-8-ը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews