ԳլխավորԼուր

Հայկական երկու պետությունների բարձրաստիճան այրերն իրենց հարգանքի տուրքն են մատուցել

Այսօր՝ մայիսի 9-ին, մայիսյան Եռատոնին նվիրված՝ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում իրենց հարգանքի տուրքն են մատուցել ԱՀ և ՀՀ պետական այրեր, բարձրաստիճան զինվորականներ, քաղաքացիներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ տիկնոջ՝ Քրիստինե Հարությունյանի հետ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի հետ, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ և ԱՀ Ազգային ժողովների նախագահներ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը, ինչպես նաև պետական այրեր ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաև արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Այնուհետև պատվիրությունն այցելել է Շուշիի «Տանկ» հուշարձան, որից հետո ծաղիկներ խոնարհել նաև բերդաքաղաքում տեղակայված Վազգեն Սարգսյանի հուշարձանին:

 

Comment here