ԳլխավորԼուր

«Բավարիա»- «Բարսելոնա»` 8:2

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում օգոստոսի 14-ին մրցեցին կատալոնական «Բարսելոնա»-ն և Մյունխենի «Բավարիա»-ն:

Խաղի հենց մեկնարկին թիմերը փոխանակվեցին մեկական գնդակներով: Նախ «Բավարիա»-ից  աչքի ընկավ Մյուլերը, հետո էլ ինքնագոլի հեղինակ դարձավ գերմանական ակումբից Ալբան: Առաջին կեսի ընթացքում Գերմանիայի բազմակի չեմպիոն «Բավարիա»-ն ևս երեք անգամ գրավեց «Բարսելոնա»-ի դարպասը: Աչքի ընկան Մյուլերը, Պերիշիչը, Գնաբրին:

Երկրորդ կեսում Լուիս Սուարեսը կարողացավ կրճատել հաշվի տարբերություն, սակայն աչքի ընկավ Կիմիխը և հաշիվը դարձրեց 2:5: Խաղակեսի ավարտին Ռոբերտ Լևանդովսկին և Կոուտինյոն (դուբլ) խփեցին գերմանացիների 6-րդ, 7-րդ և 8-րդ գնդակները. «Բավարիա»- «Բարսելոնա»` 8:2:

«Բավարիա»-ն դուրս թողեց «Բարսելոնա»-ին և անցավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

Comment here