Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում՝ ապրիլի 19-ին, ԿԳՄՍ նախարարը բոլոր ցանկացողներին հրավիրում է քայլարշավի Լոռու մարզի Դսեղ գյուղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանական համալիր։
Ծրագրում՝
- Մեկնում (Երևան-Դսեղ)
- Այցելություն Հովհ․ Թումանյանի տուն-թանգարան
- Քայլարշավ Դսեղ գյուղից դեպի Բարձրաքաշի վանական համալիր
- Վերադարձ (Դսեղ — Երևան)
Քայլարշավի սկիզբ՝ ժամը 8։00, ավարտ՝ ժամը 17։00 (հասցե՝ ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 3)։
Տեղերը սահմանափակ են։
Քայլարշավին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտ` https://forms.gle/EuHJmGesWfYBVn9k9: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 13․04․2025 թ․։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374) 10 599691 հեռախոսահամարով։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է, որի նպատակն է տարաբնույթ միջոցառումների միջոցով բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պաշտպանության ու պահպանության վերաբերյալ: