Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

«Հիշատակդ հավերժ, սխրանքդ անմար, մեր սիրելի՛ Լևոն»

Ամբողջ «Այբ» համայնքի կողմից հարգված ու սիրված, ազնիվ, բարի, ընկերասեր, ջինջ ու լուսավոր Լևոնն «Այբ» դպրոցի 2020 թվականի շրջանավարտներից էր և ընդամենը 2 ամիս առաջ էր ծառայության անցել Արցախի պաշտպանության բանակում, տեղեկանում ենք դպրոցի ֆեյսբուքյան էջից։

«Այսօր արդեն ստիպված ենք համակերպվել այն իրողությանը, որ Լևոնը զոհվել է։ Արցախ աշխարհի զավակն անմահացավ Արցախի լեռներում․․․

Ցավակցում ու մեր զորակցությունն ենք հայտնում Լևոնի ծնողներին, ընկերներին, ուսուցիչներին, մեզ բոլորիս։

Հոգեհանգստի արարողությունը կկայանա փետրվարի 18-ին Ստեփանակերտում, նույն օրը՝ 17։00-ին, Երևանի Սբ Խաչ եկեղեցում (Կոմիտասի պ․ 64) կկատարվի հոգեհանգստի կարգ»,-նշված է գրառման մեջ։

Comment here