ԳլխավորԼուր

Արցախում նախատեսվում է ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ

Աշակերտուհին՝ գրատախտակի մոտ, ՌԴ

Արցախի Ազգային ժողովում շրջանառվող «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է ռուսերենին տալ ոչ թե պետական, այլ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, օրինագծի համահեղինակ Գագիկ Բաղունցը:

«Միանշանակ պնդում  եմ, որ օրինագիծը նախատեսում է պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ ռուսերենին և ոչ թե պետական, որի մասին շրջանառվում է որոշ լրատվամիջոցներում:

Ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու օրինագծի նախաձեռնությունը հատկապես պայմանավորված է Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությամբ, ինչն անհրաժեշտություն է դարձնում  խաղաղապահների և Ռուսաստանի հետ  հաղորդակցային խնդիրներին իրավական լուծում տալը:

«Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն  այժմ խորհրդարանական քննարկումների փուլում է: Այնուհետև նախատեսվում է նաև դնել հանրային քննարկման և չի բացառվում, որ առաջարկությունների հիման վրա որոշակի փոփոխությունների կենթարկվի: Արցախում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու մասին օրենքի նախագծի վերաբերյալ առավել մանրամասն կարող ենք խոսել միայն հանրային քննարկումներից հետո»,-ասել է Բաղունցը:

Comment here