ԳլխավորԿրթություն

Նոր եւ ժամանակակից մասնագիտություններ՝ մասնագիտական կրթության ոլորտում

Աշխատաշուկայի պահանջներից ելնելով՝ 2021-2022 ուսումնական տարվանից մասնագիտական կրթության ոլորտում կիրականացվի նոր մասնագիտությունների ներդրման և փորձարկման գործընթաց, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ըստ այդմ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հետևյալ մասնագիտությունների որակավորման պետական կրթական չափորոշիչները՝

• «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ»

• «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ»

• «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության «Տեխնիկ՝ էլկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման»

• «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտության «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման»

• «Ռոբոտաշինություն» մասնագիտության «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի»

Հրամանով սահմանվել է, որ վերոնշյալ որակավորման պետական կրթական չափորոշիչների փորձարկման նպատակով 2021-2022 ուսումնական տարվանից սկսած մեկ պարբերաշրջան դրանք կներդրվեն ոչ ավելի, քան երկու ուսումնական հաստատությունում:

Comment here