ԳլխավորԼուրԿրթություն

Անգլերենի դասընթաց՝ ուսանողների ու զբոսաշրջության մասնագետների համար

American English at State -ը առաջարկում է անվճար առցանց անգլերենի դասընթաց զբոսաշրջության ոլորտի մասնագետների ու ուսանողների համար (A2 մակարդակ), հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

«Գրանցվե՛ք մասնագիտական անգլերենի այս դասընթացին հիմա ու ձեզ հարմար ընթացքով ծանոթացե՛ք զբոսաշրջության սկզբունքներին, սերտե՛ք հիմնական ոլորտային բառապաշարը, կատարելագործե՛ք անգլերեն խոսքը լսելու ձեր կարողությունները և վստահ հաղորդակցվե՛ք անգլերենով։

• Դասընթացի սկիզբ՝ 20 հունիսի 2022թ․

• Գրանցման ավարտ՝ 1 օգոստոսի 2022թ․

• Դասընթացի ավարտ՝ 8 օգոստոսի 2022թ․

Դասընթացի մանրամասների համար տես՝ https://www.openenglishprograms.org/MOOC»,- նշված է հաղորդագրության մեջ։