ԳլխավորԼուր

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը շուտով կազատվի աշխատանքից

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում մանրամասներ է պատմել «Գառնի» արգելոցում տեղի ունեցած աղմկահարույց հարսանիքից։

Նա նաեւ հայտարարել է, որ շատ ավելի վաղ, քան հարսանիք անցկացնելու համար դիմել են իրենց, ինքը դիմում է գրել աշխատանքից ազատվելու մասին։ Դիմումը թվագրված է հուլիսի 14-ով։ Իսկ թե ինչու է այսքան ուշանում նախարարի՝ ազատման հրամանը, Արա Թարվերդյանը կապում է ընդունման-հանձնման հետ կապված գործընթացով, որը, իր կարծիքով, կավարտվի սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին։

«Պաշտոնից իմ ազատումը խնդրում եմ չկապել «Գառնի» արգելոցում տեղի ունեցածի հետ»,-հայտարարել է Թարվերդյանը։

Comment here