12 տարեկան Յանա և 10 տարեկան Էլիզա Բեգինյանները բարձրացել են Արարատի գագաթ, տեղեկանում ենք «4 Peaks Alpine Club» արշավական ակումբի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ աղջիկները շուրջ 7 ամիս ակտիվ պատրաստվել են Արարատի վերելքին` ամեն շաբաթ վերելք կատարելով կամ արշավելով։
«Պատկերացնո՞ւմ եք, թե ընդամենը 12 և 10 տարեկան աղջիկներին ինչքան մեծ կամք, համբերություն և դիմացկունություն է անհրաժեշտ նման վերելքի համար»,– նշված է հաղորդագրությունում։
Ի դեպ, Էլիզան ամենաերիտասարդ հայուհին է, որ բարձրացել է Արարատի գագաթ։