Վարդգես Գևորգյանը 10 տարեկանում բարձրացել է Արարատ լեռան գագաթը, հայտնում է Armenian Geographic տուրիստական գործակալությունը:
«Այսօր՝ հուլիսի 29-ին, Վարդգես Գևորգյանը «ArmGeo»–ի հետ բարձրացել է Արարատ լեռան գագաթ և այնտեղ նշել իր 10-ամյակը։ Նա դարձել է ամենաերիտասարդ հայ լեռնագնացը, որը բարձրացել է Մասիսի գագաթը»,- նշված է հաղորդագրության մեջ։