ԳլխավորԼուր

Խուսափեք լեռներ այցելություններից. Արագածի գագաթին մարդ է կորել

Արագած լեռ

ՆԳՆ-ից հայտնում են, որ մարտի 11-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է երկու ուղղաթիռ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից էլ տեղեկացնում են, որ հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում, արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել, դրանց ջրապարունակությունը և զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման:

Մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային և բարձրալեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը։

Նախարարությունը կոչ է անում խուսափել լեռներ այցելություններից։

***

Մարտի 12-ին, ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին։