ԳլխավորԼուր

Մասիսի քաղաքապետարան մտած քաղաքացուն մահացած են գտել

Մասիսի քաղաքապետարանի շենք մտած քաղաքացուն ոստիկանները մահացած են հայտնաբերել։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Նարեկ Սարգսյանը։

Հայտնել էինք, որ մի քաղաքացի նռնակով և ատրճանակով զինված ժամը 21։10-ի սահմանում մտել է Մասիսի քաղաքապետարանի շենք, որից հետո պայթյուն էր տեղի ունեցել։

«Ոստիկանները բանակցել էին զինված անձի հետ, բանակցության ընթացքում հնչել են կրակոցներ։ Դրանից հետո ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողների հետ ոստիկանության պետի առաջին տեղակալը մտել է ներս։ Հայտնաբերվել է անձի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով»,–ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` ոստիկանների շրջանում զոհեր և վիրավորներ չկան, իսկ քաղաքացին, ըստ Սարգսյանի, ինքնասպան է եղել։

Ըստ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունների` Մասիսի քաղաքապետարան ներխուժած տղամարդը նախկինում եղել է ավագանու անդամ։