ԳլխավորԼուր

Նռնակով և ատրճանակով զինված մի տղամարդ մուտք է գործել Մասիսի քաղաքապետարանի շենք

Այս պահին լարված իրավիճակ է Մասիսի քաղաքապետարանի մոտ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը հայտնեց` նռնակով և ատրճանակով զինված մի քաղաքացի մուտք է գործել քաղաքապետարանի շենք։

«Անձը, ըստ էության, ոչ սթափ վիճակում 1.5-2 ժամ առաջ նռնակով և ատրճանակով մուտք է գործել Մասիսի քաղաքապետարանի շենք, ներսից պայթյուն է լսվել։ Նա մինչ այս պահը գտնվում է քաղաքապետարանի շենքում` դեռևս չեն վնասազերծել նրան։ Բարեբախտաբար, այդ պահին աշխատակիցներ չեն եղել շենքում` միայն պահակն է եղել, որն էլ այս պահին մեզ հետ է»,–ասաց փոխքաղաքապետը։

Այս պահին, ըստ Հակոբյանի, ուժային կառույցները` ոստիկանությունը, ԱԱԾ–ն հատուկ գործողություններ են կատարում։