ԳլխավորԼուր

Նորագյուղ թաղամասում նռնակ է հայտնաբերվել

Հուլիսի 24-ին, ժամը 11։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ ձորակի մեջ, հայտնաբերվել է նռնականման առարկա, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

Պարզվել է, որ հայտաբերվածը Ֆ-1 տեսակի՝ առանց պայթուցիչի, մարտական, ձեռքի նռնակ է (կոռոզիայի ենթարկված):

Ինժեներասակրավորները նռնակը հանձնել են ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներին։

Comment here