ԳլխավորԼուր

Հունիսի 26-ի քամին ծառեր է շրջել

Հունիսի 26-ին, ժամը 20։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարախանյան փողոցում քամու հետևանքով ծառն ընկել է ավտոտնակի վրա։

Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները ծառը հեռացրել են ավտոտնակի վրայից։

***

Հունիսի 26-ին, ժամը 21։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցում ծառը շրջվել և փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը։

Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները ծառը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը։

***

Հունիսի 27-ին, ժամը 02։35-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պրիվոլնոյե-Սվերդլով ավտոճանապարհի 1-ին կմ-ին ծառն ընկել և փակել է ճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ավտոճանապարհից։

Comment here