Նոյեմբերի 15-ին, ժամը 15։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կենտրոնական ավտոկայանի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հայտնաբերվածը «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ է՝ առանց պայթուցիչի։
Սակրավորները նռնակը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։