ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում մայիսի 3-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 3-ին առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ, մայիսի 5-6-ին՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 2-4-ը ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, 5-6-ը կնվազի նույնքան:

Երևանում մայիսի 3-ի օրվա երկրորդ կեսին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Մայրաքաղաքում այս գիշեր օդի ջերմաստիճանը կլինի +11-ից +13, վաղը ցերեկը՝ +24-ից +26, երեկոյան՝ +20-ից +22 աստիճան։

Comment here