ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

ՀՀ ուսանողների եւ դասախոսների թիվը 2018/19 ուստարում

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով՝  2018/2019 ուսումնական տարում հանրապետության 56 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններ (ԲՈւՀ) և 12 մասնաճյուղեր բարձրագույն կրթության առաջին աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն բակալավրի ծրագրով:

Այդ հաստատություններ ընդունվել է 9 512 (կանայք` 46.6%), սովորել` 69 622 (կանայք` 51.6%), ավարտել` 15 540 (կանայք` 60.1%) մարդ:

45 734 ուսանող կրթություն է ստացել առկա, 23 888-ը՝ հեռակա եղանակով։

69 622 ուսանողներից 10 010-ը սովորել է անվճար, 51 485-ի համար ուսումը վճարովի է եղել։

Ուսանողներից 68-ը 16 եւ ավելի ցածր տարիքային խմբից են, 5 030-ը՝ 25 եւ բարձր։

2018/2019 ուսումնական տարում հանրապետության 32 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություն (ԲՈՒՀ) ու 9 մասնաճյուղ և 4 գիտական կազմակերպություն բարձրագույն կրթության երկրորդ աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն մագիստրոսի ծրագրերով: Այդ կազմակերպություններ ընդունվել է 5 732 (կանայք` 63.7%), սովորել` 10 855 (կանայք` 68.6%), ավարտել` 5 483 (կանայք` 66.2%) մարդ:

Այսպիսով՝ բակալավրիատում (69 622) ու մագիստրատուրայում (10 855) սովորող ուսանողների ընդհանուր թիվը 2018-19 ուսումնական տարում կազմել է 80477։

Պրոֆեսորադասախոսական անձնակազմի թիվը եղել է 10 348 (կանայք՝  5 525), որից հիմնական հաստիքային՝ 7 002, համատեղությամբ՝ 1 845, ժամավճարով՝ 1 501 մարդ։

Comment here