ԳլխավորԼուր

Հայ աշակերտները 17 մեդալ են նվաճել Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադայում

Հայ աշակերտները 17 մեդալ են նվաճել Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադայում

Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700 աշակերտ),  հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հայաստանից օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի, «Քվանտ» վարժարանի, «Ֆոտոն» վարժարանի և ՀԱՊՀ ավագ դպրոցի աշակերտները:

Ֆիզմաթ դպրոցի 14 աշակերտներից տասնմեկն արժանացել է 2 ոսկե, 6 արծաթե և 3 բրոնզե մեդալների.

  • Սարգիս Առաքելյան — մաթեմատիկա, ոսկե մեդալ
  • Միքայել Գալստյան — մաթեմատիկա, ոսկե մեդալ
  • Արսեն Մակարյան — մաթեմատիկա, արծաթե մեդալ
  • Ալեն Ղազարյան — մաթեմատիկա, արծաթե մեդալ
  • Արման Ասատրյան — մաթեմատիկա, արծաթե մեդալ
  • Գոռ Հասրաթյան — ֆիզիկա, արծաթե մեդալ
  • Մարտին Խաչատրյան — ինֆորմատիկա, արծաթե մեդալ
  • Մհեր Քալաշյան — ինֆորմատիկա, արծաթե մեդալ
  • Միքայել Եղիազարյան — մաթեմատիկա, բրոնզե մեդալ
  • Սմբատ Պողոսյան — ֆիզիկա, բրոնզե մեդալ
  • Ծովակ Եգորյան — ինֆորմատիկա, բրոնզե մեդալ

«Քվանտ» վարժարանի 8 աշակերտներից չորսն արժանացել է 1 արծաթե և 3 բրոնզե մեդալների.

  • Գագիկ Գևորգյան — ինֆորմատիկա, արծաթե մեդալ
  • Գրիգոր Թոխյան — մաթեմատիկա, բրոնզի մեդալ
  • Սամվել Հարությունյան — ֆիզիկա, բրոնզի մեդալ
  • Ալեքս Գրիգորյան — ինֆորմատիկա, բրոնզի մեդալ

«Ֆոտոն» վարժարանի 7 աշակերտներից մեկն արժանացել է բրոնզե մեդալի՝ Սևադա Հարությունյան — մաթեմատիկա:

ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներից մեկն արժանացել է բրոնզե մեդալի՝ Էմիլ Հարությունյան — ֆիզիկա:

ՀԱՊՀ ավագ դպրոցի ֆիզիկայի թիմի ղեկավար Հովսեփ Կարապետյանը մարզիչների միջև անցկացված մրցույթում արժանացել է ոսկե մեդալի:

Նշենք, որ հաղթողներին օդանավակայանում դիմավորել են նաև ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները՝ խրախուսելու նրանց հաջող մասնակցությունն օլիմպիադայում: