ԳլխավորԼուր

AI-ն կարող է տեքստից և պատկերներից ստեղծել թափանցիկ տեսանյութեր

Adobe-ն թողարկել է TransPixar անվանումով նոր գործիք, որն օգտագործում է արհեստական բանականություն՝ RGBA ֆորմատով թափանցիկ տեսանյութեր ստեղծելու համար, տեղեկանում ենք «Գիտություն և տեխնոլոգիա» ֆեյսբուքյան էջից։

Այն գործողությունները, որոնք նախկինում ժամեր էին պահանջում ֆոնի (background ) ձեռքով ստեղծման/հեռացման կամ կատարյալ թափանցիկ տեսանյութերի որոնման համար, այժմ հնարավոր է իրականացնել ընդամենը րոպեների ընթացքում՝ ԱԲ-ի շնորհիվ։